Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Չպետք է «շոկ» ապրել Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշումից»

«Չպետք է «շոկ» ապրել Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշումից»
04.09.2013 | 16:49

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում քաղաքագետ Ալեքսանդր ՄԱՐԿԱՐՈՎԸ, անդրադառնալով Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշմանը, նշեց, որ դրանից չարժե «շոկ» ապրել, և որ ինքը այդ միությանն անդամակցելու հայտարարության մեջ որոշակի հետևողականություն է տեսնում: «Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշմամբ աշխարհի վերջը չի լինի, և հետո, ինտեգրացիոն մեխանիզմներից մեկը համարվում է Մաքսային միությունը»,- ասաց քաղաքագետը: Նրա խոսքով, այս պարագայում, հասկանալի է, որ Հայաստանի հարաբերությունները Եվրամիության և առանձին երկրների հետ շարունակվելու են, սակայն պարզ չէ, թե որն է լինելու այն նոր ձևաչափը, որի շրջանակներում հնարավոր կլինի ԵՄ-Հայաստան և առանձին այլ երկրների հետ Հայաստանի համագործակցությունը:

Ըստ Մարկարովի, նաև գաղտնիք չէ, որ տնտեսական, արդյունաբերության շրջանառության զգալի մասը Ռուսաստանի հետ է արվում: «Անդամակցելով Մաքսային միությանը, ուժի մեջ են մտնելու այն տարիֆները, որոնք գործում են Մաքսային միությունում»,- ընդգծեց քաղաքագետը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ